14/09/2024 09:30
«Հրապարակ». Սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն էր, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի նահատակված տղաների շիրիմներին։
2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմը, ըստ պաշտոնական վիճակագրության, տվել էր 207 զոհ, ուներ ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր, ինչպես նաև՝ տարածքային կորուստներ, որոնք մինչ օրս հետ չեն բերվել, և թշնամին շարունակում է մնալ Ջերմուկի մերձակա հատվածներին գրաված իր դիրքերում։ Անգամ մինչ օրս նահատակված զինծառայողների միասնական ցուցակը չի հրապարակվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում