14/09/2024 09:41
«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի որոշ նախկին զինվորականների մասով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու տարի առաջ ձևավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձևաչափով։
Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից և քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների մասով։ Ըստ ամենայնի, հանձնաժողովն ամեն ինչ արել է, որպեսզի 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր կարգեն պատերազմի ժամանակ մարտի դաշտում կռված կամ որոշ մարտական գործողություններ ղեկավարած բարձրագույն զինվորականությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում