14/09/2024 09:56
«Հրապարակ». ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են
«Հրապարակ» թերթը գրում է.
«Խորհրդարանական իշխող մեծամասնությունը չի պատրաստվում հավանություն տալ ընդդիմության կողմից առաջիկայում ներկայացվելիք քննիչ հանձնաժողով ձևավորելու նախագծին։ Ընդդիմությունը, ըստ ամենայնի, հաջորդ քառօրյային ներկայացնելու է քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծ՝ Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների ուսումնասիրման և համապատասխան գործողությունների իրականացման համար: Մասնավորապես, մտադիր են ուսումնասիրության առարկա դարձնել արցախցիների կենսաթոշակային կուտակային գումարների վերադարձի խնդիրը։
Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կարժանանա արդար դատաքննությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովի ճակատագրին, որը երկու տարի առաջ է ձևավորվել՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, սակայն ՔՊ-ի բոյկոտի հետևանքով այդպես էլ չգործեց, որովհետև ՔՊ-ն ոչ թե ուզում է արդար դատաքննություն հաստատել երկրում, այլ՝ ՔՊ-ական արդարադատություն, որտեղ ընդդիմադիրները միշտ դատապարտվում ու ազատազրկվում են, իսկ իշխանականները` միշտ արդարացվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում