15/09/2024 18:55
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան
Մեկնարկել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի այցը Հայաստան։
Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարար Սեժուրնեն ծաղկեպսակ է զետեղել հուշահամարիլի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: