16/09/2024 22:31
Շմոլ գազից թունավորումների 1-3%-ը մահացու ելքով է ավարտվում
Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (քիմիական բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Ածխածնի երկօքսիդը կարող է առաջացնել հիպոքսիա, բջիջների ֆունկցիայի խանգարում և մահ։ Թունավորումների մոտ 1-3%-ը ունենում է մահացու ելք։
Թունավորումը կարող է առաջանալ թերի այրման գործընթացի արդյունքում, երբ հրդեհների, մեքենայի արտանետման և շարժիչի այլ արտանետվող գազերի ծուխը ներշնչվում է վատ օդափոխվող տարածքներում, ինչպես նաև արդյունաբերական տարբեր աղբյուրներից:
Շմոլ գազը չունի համ, գույն և հոտ, այն չի գրգռում շնչուղիները և մաշկը, հեշտությամբ խառնվում է օդի հետ, մարդն այն շնչում է ու շնչահեղձ լինում։
Ոունավորում ստացած անձանց անհրաժեշտ է անհապաղ հոսպիտալացնել ։
CO գազից թունավորվելու առաջին ախտանիշներն են գլխացավը, հոգնածությունը, հևոցը, չոր հազը, սրտխառնոցը։ Ավելի լուրջ ախտանիշներն են հավասարակշռության կորուստը, տեսողության կորուստը, հիշողության խանգարումը կամ գիտակցության կորուստը։
Մարդկանց մինչև 40%-ը, ովքեր վերապրում են ածխածնի երկօքսիդի թունավորումը, տառապում են նյարդաճանաչողական անբավարարությունից, որը կարող է կրել մշտական բնույթ:
CO-ով թունավորման դեմ չկա հակաթույն, առաջին օգնությունը տուժածին մեծ քանակությամբ թթվածին տալն է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մասնագիտական օգնություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն