16/09/2024 15:15
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել
Երևանի օդում փոշու քանակը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Խնդրի հիմնական լուծումը կանաչ գոտիների վերականգնումն է ու ընդլայնումը, անտառային՝ բուֆերային գոտիների ստեղծումը։
Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ոչ միայն բնապահպանական է, այլև առողջապահական: Այս ուղղությամբ համայնքի ծրագրերը շարունակական են»,-ասված է հաղորդագրության մեջ: