16/09/2024 18:30
Վերին Լարսում սահմանափակումներ են մտցվել
Վրաց-ռուսական սահմանին գտնվող «Կազբեկի-Վերին Լարս» անցակետում տրանսպորտային միջոցների համար սահմանափակումներ են մտցվել։
Սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 2-ը, ժամը 06։00-09։00, արգելվելու է տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով՝ Ռուսաստանից դեպի Վրաստան և Վրաստանից դեպի Ռուսաստան։
Պատճառը մաքսակետի և ճանապարհի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցակետը կգործի սովորական ռեժիմով։
Հիշեցնենք՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ուղին անցնում է «Վերին Լարս» անցակետով։