16/09/2024 12:23
Խաղաղության պայմանագրի անվան տակ Ադրբեջանից հիմա գնում են հաջորդ իրենց քարոզարշավի սլոգան. Մամիջանյան
Այդ փաստաթուղթը խաղաղության պայմանագիր անվանելը մեղք է. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«ՀՀ-ն ունի այս, այս շահերը, Ադրբեջանը դրան չի համաձայնվում, հա լավ դե եկեք հանենք, հանճարեղ պրինցիպ է»,-ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ անընկալելի փաստաթուղթ է, որտեղ ինչպես հայտարարել են՝ գերիների վերաբերյալ կետ չկա, սահմանազատմանը չի վերաբերում, տրանսպորտային հանգույցները հանված է։
«Լավ մեր շահը այդ փաստաթղթի ո՞րն է՝ անո՞ւնը, որ հաջորդ ընտրություններին օգտագործեն, որովհետև արդեն պատրաստվում են, որ ապագա կա ու խաղաղություն կա, բրենդը օգատգործելու հարցն է։ Այսինքն՝ Ադրբեջանից իրենք հիմա գնում են հաջորդ իրենց քարոզարշավի սլոգան»,-ասաց նա և նշեց, որ դրա համար վճարելու է ՀՀ անվտանգությունը՝ սահմաններով։