16/09/2024 12:04
Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ. այս «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է. Օհանյան
Խաղաղություն չեն մուրում, խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան« խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ խաղաղության գործընթացը միակողմանի պարտադրանքի և ճնշումների արդյունք է. «Սա նման է սահմանազատման այն գործընթացին, երբ որևէ փաստաթուղթ գոյություն չուներ, բայց միակողմանի զիջումներ իրականացվեցին։ Ադրբեջանի նման հռետորաբանության իրավիճակում շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ «Խաղաղության պայմանագիրը» պարզապես խաբկանք է կամ այն պարզապես շեղում է իրողությունից»։