16/09/2024 10:00
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն, Ֆրանսիան ձեզ կշարունակի աջակցել մի շարք բնագավառներում. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Իմացեք, որ միշտ ձեր հույսը կարող եք դնել մեր աջակցության վրա՝ ժողովրդավարական արժեքների համար, Երևանում Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեցՖրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։
«Ֆրանսիան միշտ ձեր կողքին է։ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում. դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի, շատ կարևոր է նրանց ներկայությունը, որպեսզի նվազեցվեն ռիսկերը»,-ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
Նա նշեց, թե Ֆրանսիան կշարունակի աջակցել մարդասիրական բնագավառում՝ 29 մլն եվրո տրամադրելով փախստականների աջակցությանը։
«Մենք կշարունակենք ենթակառուցվածքների աջակցությունը։ Մենք շարունակելու ենք պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, տարածքը, բնակչությանը»,-հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։