16/09/2024 17:12
Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը
ՆԳՆ հայտարարություն է տարածել․
«ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայությունը սեպտեմբերի 17-ից սկսած՝ կազմակերպելու է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին, կահավորվածությանը, ինչպես նաև վարորդների փաստաթղթերին և առողջական վիճակին:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպություններին հորդորում ենք տրանսպորտային միջոցները շահագործման բաց թողնել տեխնիկապես սարքին վիճակում՝ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի առկայության պայմաններում»: