16/09/2024 10:09
Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հայրենիքի սահմանները գծվում են Աստծո, իսկ պետության սահմանները՝ մարդու կողմից։ Առաջինի սահմաններն անփոփոխ են, երկրորդինը՝ փոփոխական։
Քաղաքական տափակություն է հակադրել հայրենիքն ու պետությունը՝ բաժանելով այն պատմականի ու իրականի։
Որեւէ մեկը չի կարող ինձ՝ հայ եւ հույն ազգերի զավակիս, ստիպելու հրաժարվել Կոստանդնուպոլիսն ու Պոնտոսը, Վանն ու Շուշին համարելու իր հայրենիքը։
Հայրենիքից հրաժարվողը մի օր կարող է հրաժարվել նաեւ պետությունից։
Պետություն չկորցնելու առաջնային պայմանը հայրենիք չուրանալն է։
Հ.Գ. Միայն ներկայով կլանված հասարակությունները դատապարտված են կործանման։
Գարեգին Նժդեհ»։