16/09/2024 22:13
Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում
2018 թվականի հեղափոխության օրերին, երբ փողոցները մարդաշատ էին, Սարալանջի ճանապարհին ողբերգական ավտովթար տեղի ունեցավ: Տաթևիկ Սեկոյանը ամուսնու և 1 տարեկան երեխայի հետ ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ավտովթարի ենթարկվեց, որն անդառնալի կորուստ պատճառեց նրանց ընտանիքին։ Տաթևիկի առաջնեկը՝ Յուրան, ավտովթարից երեք օր հետո մահացավ։
«Բարձրանում էինք Սարալանջը, ամեն ինչ նորմալ ընթանում էր, վարորդը նորմալ քշում էր, ինչ-որ պահի ես արդեն աչքերս բացում եմ հիվանդանոցում, փորձում եմ հասկանալ՝ ինչ է կատարվում։ Ուղեղի ցնցում ունեի շատ ուժեղ, պապան եկավ, բացատրեց, որ երեխան այլ հիվանդանոցում է, բոլորը ասում էին՝ լավ կլինի։ Պապան մտավ սենյակ, ասաց՝ հույս չունենաս, լավ չի լինի»,- արցունքն աչքերին Factor.am-ին պատմում է Տաթևիկը։
Հայաստանում ամեն տարի մեկ տասնյակից ավելի երեխա ավտովթարի զոհ է դառնում։ Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին տրամադրած վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անչափասների մասնակցությամբ ՃՏՊ-ների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Այսպիսով՝ 2019 թվականին հաշվառվել է 646 ճանապարհատրանսպորտային պատահար անչափահասի մասնակցությամբ։ Զոհվել է 12 երեխա, մարմնական վնասվածքներ է ստացել 766-ը։ 2020 թվականին արձանագրվել է 530 ՃՏՊ, սակայն 7-ով ավելացել է անչափահասների շրջանում զոհերի թիվը՝ 19 անչափահասի մահ, մարմնական վնասվածքներ է ստացել 653 երեխա։ 2021-ին, 2020-ի համեմատ, 123-ով ավելացել է վթարների թիվը՝ հասնելով 653-ի, զոհվել է 21 անչափահաս, մարմնական վնասվածքներ ստացել 765-ը։ 2022-ին հաշվառվել է 662 ՃՏՊ, որի հետևանքով 31 անչափահաս է զոհվել, ինչը 2021-ի համեմատ 10-ով ավելի է։ Այդ տարի մարմնական վնասվածք է ստացել ավելի քան 800 անչափահաս։ 2023-ին հանրապետության ողջ տարածքում անչափահասների մասնակցությամբ վթարները ավելի քան 80-ով ավելացել են 2022-ի համեմատ։ Այդ տարի գրանցվել է 746 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 22 անչափահաս, մարմնական վնասվածքներ ստացել է 910-ը։ Իսկ 2024-ի առաջին 8 ամսվա դրությամբ արդեն 307 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 11 անչափահաս է զոհվել, 412-ը՝ մարմնական վնասվածքներ ստացել։
Տաթևիկը, վերհիշելով 6 տարի առաջ տեղի ունեցածը, նշում է՝ Յուրան մեծ հավանականությամբ ողջ կմնար, եթե լիներ մանկական նստատեղի՝ քարսիթի մեջ։ Որդու հետ տեղի ունեցածը մեծ արձագանք գտավ համացանցում։ Օգտատերերը սկսեցին #CarSeatGivesChance հեշթեգով լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել՝ նպատակ ունենալով բարձրաձայնել մեքենաներում մանկական նստատեղերի օգտագործման կարևորությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում