16/09/2024 19:18
Բլինքենը «ձեռքբերում» է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև «սահմանազատումը»․ Ալիևին է ասել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների, Էնթոնի Բլինքենը կարևորել է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը ու նշել է, թե ԱՄՆ կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։
Ալիևի հետ հեռախոսազրույցում ԱՄն պետքարտուղարը «ձեռքբերում» է որակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների «սահմանազատման» գործընթացում զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրելը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ տեղի էր ունեցել Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույց։
Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «սահմանազատման» արդյունքում Կիրանց գյուղը կիսած պատը «3-րդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է»։