16/09/2024 11:12
Բաքվում կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է, հույս ունենք՝ միջազգայկին գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին չի խոսում՝ գործընթաց է տեղի ունենում։
«Լավ կլիներ, որ կարողանայինք ժամկետների մասին խոսել, բայց, ցավոք սրտի, հիմա չենք կարող»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե միջազգային գործընկերներն աջակցում են Հայաստանին, թե որքանով է ճնշումն Ադրբեջանի վրա՝ կարող են դատել տարբեր երկրների հայտարարություններից։
Ըստ ՔՊ-ականի՝ Բաքվում նոյեմբերին կայանալիք «COP 29» միջոցառումը բավականին կարևոր է։
«Ներկայացուցչական կազմ է լինելու Բաքվում, մենք հույս ունենք՝ միջազգայկին մեր գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար, ե՞րբ կստորագրվի, ի՞նչ ժամկետներում՝ գործընթացներ են տեղի ունենում, հուսանք՝ ամեն բան կգնա դեպի դրական զարգացում»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա պատասխան չուներ՝ արդյոք Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք այդ միջոցառմանը։