16/09/2024 15:11
Դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումն ընդդեմ MediaHub.am-ի
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ «Մեդիահաբ» լրատվականի՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները և վճարել իրեն որպես փոխհատուցում 1.000.000 ՀՀ դրամ գումար։
«Մեդիահաբ» լրատվականի շահերը այս գործով դատարանում ներկայացրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա հայտնել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը` մանրամասն վերլուծելով դրա անհիմն լինելը։
Նշենք, որ հայցադիմումի հիմք է հանդիսացել կայքի` 2023 թվականի ապրիլի 13-ին հրապարակած «Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ» վերտառությամբ հոդվածը։