17/09/2024 11:27
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ լրատվամիջոցներ
Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Meta ընկերությունը սեպտեմբերի 16-ին հայտարարել է, որ արգելափակել է RT-ի և ռուսական մի շարք այլ լրատվամիջոցների օգտահաշիվները. հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ համացանցում ազդեցության գաղտնի գործողություններ իրականացնելով։
Նախորդ տարիներին ընկերությունն արգելել է ռուսական մի շարք լրատվամիջոցների գովազդը, նվազեցրել է դրանց հրապարակումների լուսաբանումը։
Արգելքն ուժի մեջ կմտնի առաջիկա օրերին։