17/09/2024 17:53
Դատախազությունը պահանջում է բեկանել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը
Դատախազությունը պահանջում է բեկանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի արդարացման դատական ակտը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին ասել են, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել Հակակոռուպցիոն վերքաննիչ դատարան։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 31-ին է հրապարակել Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը։ Ի դեպ, այս վճռից հետո դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, օրակարգում դատավորի լիազորությունների դադարեցման հարցն է։