17/09/2024 12:11
Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա. Արշակ Սրբազան (Տեսանյութ)
Ցեղասպանության հուշահամալիրում ես խոսել եմ երևույթների մասին, անձնավորվածություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ իրենք խոսում են գոյություն ունեցող արատների, մեղքերի, սխալ ընթացքների մասին։
«Եթե մենք նզովքի մասին խոսում ենք՝ որպես ինստիտուցիոնալ երևույթ, ապա դա կյանքի է կոչվում համապատասխան գործիքակազմերով։ Մինչդեռ Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեցրած խոսքս վերաբերում էր ինձ՝ իմ դիտարկումներն ու գնահատականներն էին։ Խոսքը վերաբերում էր բոլոր նմանօրինակ երևույթներին։ Չեմ կարծում, որ պետք է Մյուռոնօրհնեքի արարողությանը իշխանություններին հրավիրելու և Ծիծեռնակաբերդի խոսքում կատարված շեշտադրումների միջև ջրբաժան տեսնել»,-հավելեց նա։