17/09/2024 13:36
Տարբեր խմբեր խանգարում են համերաշխությանը, այդ թվում՝ իշխանությունը. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (Տեսանյութ)
Ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ համերաշխությունը ներկայացված է որպես մի բուտաֆորիա, լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Համերաշխությունը հոգևոր ու գաղափարական ընդհանրությունների ամբողջություն է։ Այդպիսի ընդհանրություններ այսօր մենք հասարակության մեջ չունենք։ Չեմ վիճի, որ այդ համերաշխությունը ձևավորելու հարցում եկեղեցին մեծ առաքելություն ունի։ Շատ տարբեր խմբեր ուղղակի խանգարում են այդ համերաշխության ձևավորմանը, այդ թվում՝ նաև իշխանությունը»,-նկատեց նա։
Նրա խոսքով՝ ցանկացած հեղափոխություն հրապարակ է նետում անհամերաշխության հսկայական չափաբաժին.«Կամա-ակամա ստեղծվում են բարիկադներ։ Երբ 2018 թվականին տեղի ունեցան քաղաքական հայտնի իրադարձությունները, անկեղծորեն ասած, դրանք ինձ մոտ մեծ վախեր էին առաջացնում։ Վախեր էին առաջացնում ոչ միայն անորոշության առումով, այլ, որ ստեղծվում էին դիմակայություններ, որոնք կարճ ժամանակում դուրս չեն գալիս։ Մենք ունեցանք պատկեր, երբ ընտանիքում ազգականները միմյանց հետ չէին շփվում։ Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե դա ինչից էր, դժբախտաբար, գնում ենք դեպի 2018 թվական»։