17/09/2024 19:52
Ղազախստանը ցանկանում է ավելի շատ նավթ արտահանել Գերմանիա․ Տոկաևը շահագրգռված է
Ղազախստանը պատրաստ է մեծացնել էներգառեսուրսների մատակարարումները գերմանական շուկա, Աստանայում ընթացող «Կենտրոնական Ասիա-Գերմանիա» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Լինելով դեպի Գերմանիա էներգառեսուրսների խոշորագույն մատակարարներից մեկը՝ Ղազախստանը պատրաստ է մեծացնել նավթի արտահանումը գերմանական շուկա։ Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերների շարունակական աջակցությունը՝ նաև ածխաջրածինների երկարաժամկետ և կայուն մատակարարումն ապահովելու համար»,- ասել է նա։
Տոկաևը հայտնել է նաև, որ Ղազախստանը շահագրգված է Գերմանիայի հետ համագործակցել ջրածնային էներգետիկայի զարգացման գործում։