18/09/2024 11:48
Մենք խնդիր չեն դնում ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու, խնդիր ենք դնում ԵՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու. ՀՀ վարչապետ
ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է և շարունակում է աճել, այդտեղ զարմանալու ոչինչ չկա․ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծեց․ «Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան»։
Նա նշեց, որ իրենք խնդիր չեն դնում ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու։
«Մենք խնդիր ենք դնում ԵՄ-ի հետ այդ շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու։ Այդ դիվերսիֆիկացիան որոշակի գործընթաց է և այստեղ է, որ մենք և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ աշխատում ենք, որ այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա գոնե այդ փուլում»,-ասաց նա։