18/09/2024 11:27
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար․ Փաշինյան (Տեսանյութ)
ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ է քննարկվում այն, որ ՀՀ-ն մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին։ Նախկինում էլ ենք ասել, որ մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեցվեն պատասխաններ։ Մեր այդ շեշտադրումից անցել է 2 տարի, պատասխանները չեն հնչել և ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ու ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, ամեն րոպեի և վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ կա արտահայտություն «точка невозврата»․
«Եթե չենք անցել «точка невозврата»-ն՝ անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»։
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 10:24