18/09/2024 15:36
Նախկինում 96% ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այժմ այն 10%-ից ցածր է, ինչը մեր հաջողությունն է. ԱԽ քարտուղար
Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում դեռևս մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք ջանքեր ներդնել, որ կարողանանք հաջողություն ունենալ: Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հաջողություններից մեկը, որ հաճախ ենք նշում` ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիակական համագործակցություն ենք ունեցել ՌԴ հետ, այսօր այդ թիվը 10 տոկոսից էլ ցածր է, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, դրանցից են Հնդկաստանն է, Ֆրանսիան»,- ասաց նա:
ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ փնտրում են նոր գործընկերներ, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն:
«Նաև նպատակ ունենք՝ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում: Պետք է կարողանանք դա անել և ունենալ 4-5 գործընկեր, որոնց հետ ծավալը չի գերազանցի 20 տոկոսը»,- նշեց Գրիգորյանը: