18/09/2024 11:08
«Մեր անվտանգային ճարտարապետությունը ցույց է տվել իր արդյունավետությունը»․ըստ Փաշինյանի չկա երկիր կամ ռազմական բլոկ, որը կարող է անվտանագություն ապահովել ՀՀ-ի համար (Տեսանյութ)
Մեր անվտանգային ճարտարապետությունը, ըստ էության, ցույց է տվել իր արդյունավետությունը. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ աշխարհում չկա երկիր կամ ռազմական բլոկ, որը կարող է անվտանագություն ապահովել ՀՀ-ի համար։
«Այդ երկները իրենց շահերի բերումով ինչպես ուզեն կվարվեն մեզ հետ՝ երրորդ երկների հետ իրենց հարաբերությունները պարզելու համար»,-ասաց նա։
ՀՀ վարչապետը նշեց, որ, այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈւ-ի համար բարեփոխումներ անել, որը նաև Ադրբեջանում է քննարկվում, թե իբր դա նշանակում է՝ ՀՀ-ն խաղաղություն չի ուզում։ Մինչդեռ, ըստ նրա, երկները ՄԱԿ-ի կանոնադրությամբ իրենց անվտանագությունը պաշտպանելու համար կարող են ձեռք բերել զինամթերք։
«ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկիրից չունենք տարածքային պահանջներ, այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 մետր քառակուսի, բայց ՀՀ կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում ենք՝ Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հնարավորություն է տալիս և հավանական է, որ բանակցային կերպով կարողանանք այդ խնդիրը լուծել»,-ասաց նա։