18/09/2024 12:14
ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ. Փաշինյան (Տեսանյութ)
Ես ձեզ կասեմ այնպես, ինչպես ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենսիրությունը. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ՝ եղել է իմ հայրենսիրությունը, այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի, ուղղակի դա կայսերական հայրենասիրության մի մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, կերպարներով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ-հոգեբանություն»,-ասաց նա։
Ըստ նրա՝ հայրենսիրության այդ մոդելի խնդիրն այն է, որ ՀՀ անկախ ինքնիշխանություն գոյություն չունենա, այլ տեսական գիտելիքներ ունենանք՝ «պատից կախված ունենաք, կենացներում ունենանք, տորթերի վրա ունենանք, բայց «գետնի վրա» չունենանք։
«ՀՀ շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ, այն սերը, որ տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ։ Բայց սիրել եմ ու սիրում եմ, ուղղակի այն ժամանակ ուրիշ կերպ էի սիրում, հիմա ուրիշ կերպ։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդ սիրո հեղինակը դուք չեք, ես չեմ, դա կայսրության կողմից ձևակերպված սեր ա` ներդրված մեր մեջ»,–ասաց նա։