Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը

18/09/2024 12:10

Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը


«Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու։

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ», - գրում է BBC-ին։

Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։

BBC-ն կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Երկուսի հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։

«Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի պատմում իր վիճակից, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ես եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։ 

Դատավարությունների մասին նա իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մեկ այլ բանտարկյալի որդին BBC-ի հետ զրույցում պատմել է. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի դուրս չգա»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

«Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկը։

Նա ընդգծել է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի աջակցություն չի եղել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ կազմակերպությունն է, որը գործնական մակարդակով հանդես է գալիս որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ֆիզիկական հասանելիություն ունի ձերբակալվածներին և ապահովում է նրանց կապն ընտանիքների հետ։

ԿԽՄԿ-ն տեղեկացնում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներին բանտարկյալներին իր այցելությունների մասին։ Վերջին անգամ նման այցեր գրանցվել են այս տարվա օգոստոսին։

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել: Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո, նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

Աշխարհի մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը խնդրել է նրան բարձրացնել Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը։

Հայաստանն ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններում չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրությունը սևեռելու հարցում։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։

Գենսերն ընդգծել է, որ այս հարցում կարևոր դեր է խաղում միջազգային հանրությունը.«Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը: Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, որոնք խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հսկայական իմիջային հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:

COP29-ի շրջանակում բանտարկյալների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին և ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար:

Միջազգային կարևոր իրադարձություն, ինչպիսին է COP29-ը հյուրընկալելը, պետք է ընդունող երկրին պարտադրի պարտավորվել հարգել խոսքի և հավաքների ազատությունը, կարծում է սենատորը։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները նույնպես պարբերաբար բարձրաձայնում են հայ բանտարկյալների ճակատագրի մասին և Ադրբեջանին կոչ անում նրանց մարդկայնորեն և միջազգային իրավունքին համապատասխան վերաբերվել։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների ընտանիքները միջազգային ատյաններում, կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է քննարկվի բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Բայց Հայաստանի իշխանությունների ջանքերը նրան անբավարար են թվում։

«Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակում անգամ գերիների ազատ արձակման հարցը չի բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և մշտապես գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»։ 

Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցեց Ռուսաստանի վրա։

«Ինչպե՞ս եղավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան խորհուրդ տվել գնալ այս քայլին, ո՞վ է ուղարկել Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խոստումներ են տվել», - ասել էր ՀՀ վարչապետը՝ ի պատասխան Վարդանյանի հետագա ճակատագրի մասին լրագրողների հարցին։

Այս ակնարկները նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են «Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ»։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են դրանք։

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ ի վնաս: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի նկատմամբ առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պայմանավորվածությունը, սակայն առայժմ դա անհավանական է թվում:

Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, ասել է Chatham House-ի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը:

Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական շոու, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժել է ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերվելու հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19/09/2024 22:24 «Զվարթնոց» օդանավակայանում ծեծկռտուք է տեղի ունեցել ուղևորի և ավիաընկերության աշխատակիցների միջև 19/09/2024 22:14 Ոստիկանության անունից խոստանում են հանցագործությունն արագ բացահայտել․ ՆԳՆ-ից հայտնում են՝ կեղծիք է 19/09/2024 21:50 Թրամփը ցանկանում է հանդիպել Հնդկաստանի վարչապետի հետ 19/09/2024 21:33 Մելանոմա․ որքանո՞վ է վտանգավոր 19/09/2024 21:18 Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին 19/09/2024 20:59 ՔՊ նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի արձանագրել հաշվետվության վերլուծության ժամանակ 19/09/2024 20:42 Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, Արցախը կվերադառնա՝ Աստծո կամոք․ Արտակ Զաքարյան 19/09/2024 20:30 Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է «խաղաղության» պայմանագրի համաձայնեցված մասը Ադրբեջանի հետ ստորագրելու հարցը 19/09/2024 20:15 Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է զգա իր պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ․ Պայքարը շարունակական է, և յուրաքանչյուրիս մասնակցությունը կարևոր է այս ճանապարհին․ Հենրիխ Դանիելյան 19/09/2024 20:00 Փաշինյանը համարում է, որ Գերմանիայի հետ հարաբերությունները դինամիկ բնույթի են 19/09/2024 19:45 ՀԱՊԿ-ից Հայաստանին «սպառնացող վտանգի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ 19/09/2024 19:25 «Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռոդիոյի տնօրեն Քոլոյան 19/09/2024 19:06 Վրաստանում հայտարարել են․ «Թույլ չենք տա, որ մեզ օգտագործեն այնպես, ինչպես օգտագործեցին Ուկրաինային» 19/09/2024 18:53 Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Հրայր Թովմասյան 19/09/2024 18:43 Yandex Plus-ը և «Kinodaran»-ը՝ Viva-ի «START+» կանխավճարային սակագնային պլանի շրջանակում (Տեսանյութ) 19/09/2024 18:29 Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ է հանդիպել 19/09/2024 18:14 Ռուսաստանի դեսպան Կոպիրկինը ԿԳՄՍՆ է այցելել, Ժաննա Անդրեասյանի հետ է հանդիպել 19/09/2024 18:00 Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է ԵՄ-ից․ «Մեզ չընդունեցին իրենց կազմ, ստիպված հայտ ներկայացրինք՝ անդամակցելու ԲՐԻԿՍ-ին» 19/09/2024 17:47 Սիսիան-Տաթև ճանապարհին բեռնատար է շրջվել․ տուժածներ կան 19/09/2024 17:33 Պապիկյանը Սլովակիայի դեսպանի և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդի հետ է հանդիպել 19/09/2024 17:23 Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ 19/09/2024 17:10 Իսկական խաղաղությունը չի կարող կառուցվել մի ամբողջ ժողովրդի հարկադրանքի կամ ոչնչացման վրա 19/09/2024 17:01 Ավազե սեղանից մինչև անտառ. հայ մասնագետները սովորում են անտառային հրդեհների դեմ պայքարի ամերիկյան մեթոդները 19/09/2024 16:47 Քաղաքացիական հիվանդանոցից վերադարձված կալանավորի գոտկատեղից ՔԿ ծառայողները հայտնաբերել են թաքցված բջջային հեռախոս 19/09/2024 16:40 Երևանում հայտնաբերվել է ծանր հանցանքների մեջ կասկածվող անձ 19/09/2024 16:26 1 օրվա ընթացքում արձանագրվել է 10 վթար, 2 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել վնասվածքներ 19/09/2024 16:13 Չդադարեցնել պայքարը, այս պայքարում լինել հետևողական, վճռակամ ու վճռական. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ 19/09/2024 16:02 6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր 19/09/2024 15:48 Ռուբեն Ռուբինյանը Միխայել Ռոթին ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը 19/09/2024 15:37 Ես հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել այստեղ՝ Հայաստանում․ Պետեր Լունդբերգ 19/09/2024 15:25 Comedy Club հումորային հեռուստաշոուն փակվում է 19/09/2024 15:20 Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde 19/09/2024 15:10 Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց ես ու Գեղամ Ստեփանյանը դիմել ենք ՄՔԴ դատախազին. Բեգլարյան 19/09/2024 15:08 Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, հիմա վերածվել է ողբերգության շրջափուլի. Աբրահամյան 19/09/2024 14:58 Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը 19/09/2024 14:45 ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին 19/09/2024 14:30 Իսրայել պետության ստեղծումը բացառիկ նախագիծ չէ. դավադրապաշտություն փնտրել չարժե. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 19/09/2024 14:22 Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում այսուհետ կկողմնորոշվենք նաև Բաքվի և Անկարայի ժամանակով․ Ալիսա Գևորգյան 19/09/2024 14:09 Հայաստանում Նեղոսի տենդի համաճարակային վիճակը հանդարտվում է. թվի իջեցում կա. Անահիտ Ավանեսյան 19/09/2024 14:04 Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT» նոր սակագնային պլան Viva-ից 19/09/2024 13:54 Այսօրվանից Վրաստանում ապրող ՀՀ քաղաքացիներն իրենց վրացական մեքենաներով Բավրայից կարող են մտնել ՀՀ առանց գրավի` կացության վկայականի հիման վրա 19/09/2024 13:45 Երևանում կբացվի Իրանի առաջին և ամենամեծ մշտական ​​առևտրի կենտրոնն արտերկրում 19/09/2024 13:25 Տեղումներ են սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի 19/09/2024 13:11 Ավագանու որոշմամբ սահմանվել են նոր չափորոշիչներ՝ շինհրապարակների կահավորման համար 19/09/2024 12:53 Հավատալ և գործել. այս է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների. Արցախի թեմի առաջնորդի ուղերձը 19/09/2024 12:45 Ովքեր ի վիճակի էին պայքարի, բայց այն արժանի ձևով չտարան, դեռևս անելիք ունեն Արցախի նկատմամբ. Կամո Աթայան 19/09/2024 12:33 Մեր խնդիրն է շարժվել ռեալ-պոլիտիկով. Պապոյանը՝ Արցախը ՀՀ-ին վերադարձնելու ցանկությունների մասին 19/09/2024 12:24 Իմաստ չկա արձագանքել Փաշինյանի ամեն «փռշտոցին»․ Զատուլինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարության մասին 19/09/2024 12:17 Մեր շինարարական ընկերությունները ստանդարտներով սահմանված բիտումի մակնիշը չեն օգտագործում. Փաշինյան (Տեսանյութ) 19/09/2024 12:11 Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա. Մետաքսե Հակոբյան 19/09/2024 12:03 «Պատում մեկ իրի». բացվել է «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրությունը․ Լուսանկար 19/09/2024 11:49 Մենք մեր գործառույթներն իրականացրել ենք, բայց պայթյուն է տեղի ունեցել. Փաշինյան 19/09/2024 11:47 Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումները հայտնաբերելու և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ 19/09/2024 11:34 Սեպտեմբերի 19-ն ամոթի խարան է ՀՀ իշխանությունների ու արցախցիների անվտանգության երաշխավոր միջազգային հանրության ճակատին. Բագրատ Սրբազան 19/09/2024 11:30 Շարունակվում են Վերին Խոտանանը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները 19/09/2024 11:28 Դատարան է ուղարկվել կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպքերի առթիվ քննված հերթական քրեական վարույթը 19/09/2024 11:23 ԼՂ բնակչության տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում. ԱԳՆ 19/09/2024 11:21 Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին (Տեսանյութ) 19/09/2024 11:17 Բոլորս ականատես ենք, թե ՀՀ-ում ինչ տեղեկատվական տեռոր է արցախցիների նկատմամբ. Սամվել Շահրամանյան (Տեսանյութ) 19/09/2024 11:13 Այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «шведский синдром»-ին, երբ զոհը փորձում է ահաբեկչի նկատմամբ սեր, ըմբռնում դրսևորել. Բաղունց (Տեսանյութ) 19/09/2024 11:04 Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. Փաստաբան 19/09/2024 11:00 Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն. Շահրամանյան 19/09/2024 10:51 Արցախը չի զավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից նվիրվել է թշնամուն. Արցախի պատգամավոր (Տեսանյութ) 19/09/2024 10:45 Մեծ ցավով եմ լսում ՀՀ իշխանության կողմից արտահայտությունները, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ՀՀ-ի հաղթանակն են համարում. Շահրամանյան (Տեսանյութ) 19/09/2024 10:40 Բանտն ինձ փոխեց դեպի լավը. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 19/09/2024 10:34 Մեր բնակչությունը ստիպված է եղել լքել հայրենիքը. Արցախի իշխանության ներկայացուցիչները «Եռաբլուրում» են 19/09/2024 10:31 Նարեկ Մալյանն ազատ արձակվեց (Տեսանյութ) 19/09/2024 10:29 Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով 19/09/2024 10:23 Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Տիգրան Աբրահամյան 19/09/2024 10:18 «Ժողովուրդ». Փաշինյանը խաբել է նորատուսցիներին 19/09/2024 10:12 Լույս չի լինի 19/09/2024 10:10 «Ժողովուրդ». Ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում 19/09/2024 10:03 «Հրապարակ». ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սև ամպեր են կուտակվել 19/09/2024 10:00 «Հրապարակ». Ի՞նչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Հրաչյա Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս 19/09/2024 09:58 «Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը 19/09/2024 09:53 «Փաստ». Դպրոցի տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել 19/09/2024 09:50 «Ժողովուրդ». Ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը 19/09/2024 09:48 «Փաստ». Ադրբեջանը ցանկանում է COP համաժողովի օգնությամբ «սպիտակեցնել» իր հեղինակությունը 19/09/2024 09:46 «Ժողովուրդ». Գործող իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, տապալում է նաև ֆուտբոլի ոլորտը 19/09/2024 09:43 «Հրապարակ». Սեպտեմբերի 19-ը հռչակվել է արցախցիների ցեղասպանության օր 19/09/2024 09:41 «Ժողովուրդ». Ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում 19/09/2024 09:35 «Փաստ». Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ 18/09/2024 22:37 Քարեր լեղապարկում․ ովքե՞ր են ռիսկի խմբում 18/09/2024 22:23 Կարկուտ կտեղա 18/09/2024 22:07 Ապօրինի ծառահատում․ Բոխիներ են կտրել 18/09/2024 21:45 Պաշտոնական հարցում էի ուղարկել, թե ՀՀ կառավարությունն ինչպես է հակազդելու Արցախում հայկական հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական քաղաքականությանը․ Ստացել եմ պատասխան՝ ոչնչի մասին․ Գալստյան 18/09/2024 21:19 Որքա՞ն է հայ հայտնի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը 18/09/2024 20:59 «Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային 18/09/2024 20:39 «Մեր մարզիկները կարողացան այս ծանր օրերին հայ ազգին հպարտություն և հաղթանակ պարգևել»․ ՀԱՕԿ նախագահը պարգևատրել է օլիմպիական խաղերի մեդալակիրներին (Տեսանյութ) 18/09/2024 20:24 Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման, հանդիպել ռուս սահմանապահների հետ (Լուսանկարներ) 18/09/2024 20:06 Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ Բայդենից պահանջել են Ուկրաինային թույլ տալ ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին․ Politico 18/09/2024 19:51 Շքանշան՝ գերմանական Բունդեսթագի ներկայացուցչին 18/09/2024 19:38 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ է այցելել 18/09/2024 19:26 Հիպերկալցեմիա․ Առաջացման պատճառներն ու բուժումը 18/09/2024 19:14 Աճի և նորարարության կատալիզատոր․ «Narrow Band-IoT»՝ նոր սակագնային պլան Viva-ից 18/09/2024 19:03 Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին․ ՔԿ 18/09/2024 18:48 Գիշերը քաղաքացուն նստեցրել են իր իսկ ավտոմեքենայի հետնամասում և առևանգել 18/09/2024 18:34 «Հարմար չեմ գտնում»․ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը չի մասնակցելու Մայր տաճարի վերաօծման արարողությանը 18/09/2024 18:18 Իրանի նախագահը կայցելի Մոսկվա՝ ստորագրելու Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը 18/09/2024 18:04 Մասիսում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն են անցկացնելու՝ «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը»

Տվյալ բաժնի վերջին նյութերը