Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը

18/09/2024 12:10

Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում. BBC-ի անդրադարձը


«Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել հարևան Հայաստան. Ղարաբաղի հայերի առաջնորդները, այդ թվում՝ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել են և ուղարկվել Բաքու։

Ի՞նչ է սպասվում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահներին ու նախարարներին. ո՞վ է նրանց պաշտպանում, և ինչո՞ւ են նրանց ազատ արձակման հույսերը կապվում Բաքվում կայանալիք COP կլիմայական համաժողովի հետ», - գրում է BBC-ին։

Լրագրող Լիլիթ Շախվերդյանը BBC-ի ռուսական ծառայության համար զրուցել է նրանց հարազատների ու փաստաբանների հետ։

BBC-ն կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքի անդամների հետ։ Երկուսի հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող ինքնուրույն զանգեր կատարել։ Նրանք խոսել են անանունության պայմանով։

«Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Չգիտեմ, թե երբ նա կկարողանա նորից զանգահարել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կամ այլ միջնորդների միջոցով։ Շփվում ենք, բայց նա չի պատմում իր վիճակից, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ես եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։ 

Դատավարությունների մասին նա իմանում է միայն ադրբեջանական լրատվամիջոցներից։

Մեկ այլ բանտարկյալի որդին BBC-ի հետ զրույցում պատմել է. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ՝ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար ժամանակ կապի դուրս չգա»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։

«Մենք հույս ունենք, որ նա կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- BBC-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկը։

Նա ընդգծել է, որ իրենց ընտանիքին Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի աջակցություն չի եղել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) միակ կազմակերպությունն է, որը գործնական մակարդակով հանդես է գալիս որպես միջնորդ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ֆիզիկական հասանելիություն ունի ձերբակալվածներին և ապահովում է նրանց կապն ընտանիքների հետ։

ԿԽՄԿ-ն տեղեկացնում է հայկական և ադրբեջանական լրատվամիջոցներին բանտարկյալներին իր այցելությունների մասին։ Վերջին անգամ նման այցեր գրանցվել են այս տարվա օգոստոսին։

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել: Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ դատապարտելու Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում նշվում է, որ Վարդանյանի՝ 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո, նրան ուղարկել են պատժախուց՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։ Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատվել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, նրան զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և հագուստը փոխելու հնարավորությունից:

Աշխարհի մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը խնդրել է նրան բարձրացնել Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը։

Հայաստանն ԱԳՆ-ի մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետն իր առաջնահերթություններում չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այս խնդրի նկատմամբ միջազգային ուշադրությունը սևեռելու հարցում։ BBC-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։

Գենսերն ընդգծել է, որ այս հարցում կարևոր դեր է խաղում միջազգային հանրությունը.«Մեր կողմից են մարդու իրավունքները և ճշմարտությունը: Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, որոնք խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այս ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հսկայական իմիջային հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:

COP29-ի շրջանակում բանտարկյալների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին և ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, որոնք կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար:

Միջազգային կարևոր իրադարձություն, ինչպիսին է COP29-ը հյուրընկալելը, պետք է ընդունող երկրին պարտադրի պարտավորվել հարգել խոսքի և հավաքների ազատությունը, կարծում է սենատորը։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները նույնպես պարբերաբար բարձրաձայնում են հայ բանտարկյալների ճակատագրի մասին և Ադրբեջանին կոչ անում նրանց մարդկայնորեն և միջազգային իրավունքին համապատասխան վերաբերվել։

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ ռազմագերիների ընտանիքները միջազգային ատյաններում, կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է քննարկվի բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակումը։ Բայց Հայաստանի իշխանությունների ջանքերը նրան անբավարար են թվում։

«Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շրջանակում անգամ գերիների ազատ արձակման հարցը չի բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան BBC-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և մշտապես գտնվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»։ 

Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցեց Ռուսաստանի վրա։

«Ինչպե՞ս եղավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան խորհուրդ տվել գնալ այս քայլին, ո՞վ է ուղարկել Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խոստումներ են տվել», - ասել էր ՀՀ վարչապետը՝ ի պատասխան Վարդանյանի հետագա ճակատագրի մասին լրագրողների հարցին։

Այս ակնարկները նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են «Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ»։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումն այս հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են դրանք։

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ. ձգձգումները կարող են լինել ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ ի վնաս: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի նկատմամբ առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Այլընտրանքը մնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պայմանավորվածությունը, սակայն առայժմ դա անհավանական է թվում:

Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումը Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, ասել է Chatham House-ի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը:

Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական շոու, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժել է ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերվելու հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո Այսօր, 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ Այսօր, 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը Այսօր, 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ Այսօր, 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում Այսօր, 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից Այսօր, 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ Այսօր, 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները 24/12/2024 21:14 Ամենայն Հայոց կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին 24/12/2024 20:55 Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ իր կարծիքին 24/12/2024 20:25 Հնդկաստանում հայտարարել են՝ իրենց դրոշը կծածանվի Լուսնի վրա 24/12/2024 20:04 Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն 24/12/2024 19:42 «Հանուն Եռաբլուրում հանգչող տղաների՝ թույլ չեմ տալու, որ Փաշինյանը խաբի ժողովրդին»․ Վարդան Օսկանյանը հանրային բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին (Տեսանյութ) 24/12/2024 19:20 Հայաստանում 6 օրում 235 արտակարգ դեպք է տեղի ունեցել․ զոհվել է 11 մարդ 24/12/2024 18:58 Ուզում եմ ավելին. Թիկնիզյան 24/12/2024 18:39 Սիրիայում իշխանությունը վերցրած ուժը կքննարկի ԼԳԲՏ անձանց, կանանց հագուստին, ալկոհոլին վերաբերող հարցեր 24/12/2024 18:24 Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ 24/12/2024 18:07 Կոշի բնակիչը մտել է գեղեցկության սրահ ու գողացել թանկարժեք բջջային հեռախոս 24/12/2024 17:52 Տան նկուղում մոտ 13 կգ կանեփանման զանգված է պահել 24/12/2024 17:32 Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր․ «Լույս» հիմնադրամը ուսումնասիրել է Երևան քաղաքի բյուջեն 24/12/2024 17:15 Վթար Գառնիում․ Զոհեր կան 24/12/2024 17:00 ԱԱԾ-ում ստուգվում է «Միասին» շարժման հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ 24/12/2024 16:46 Հանրությանը չհաջողվեց համոզել, որ Արցախի վախճանի մեղավորները նախկին նախագահներն են, իսկ ընտրությունները մոտենում են, և կլիենտը սկսել է նյարդայնանալ․ Լևոն Զուրաբյան 24/12/2024 16:36 Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն 24/12/2024 16:34 15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ 24/12/2024 16:30 Երևանի ավագանին հաստատել է քաղաքի զարգացման 2025 թվականի ծրագիրը 24/12/2024 16:28 «Անպտղության հաղթահարման» ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Նախարար 24/12/2024 16:24 Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում (Տեսանյութ) 24/12/2024 16:18 Նիկոլ Փաշինյանին պետք է թողնել մենակ, որ տապակվի մեղքերի մեջ. Գագիկ Մինասյան 24/12/2024 16:05 Մարդկությունը չի ստեղծել այնպիսի ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլ Փաշինյանի խարանը. Աշոտյան 24/12/2024 15:57 Արգավանդում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը 24/12/2024 15:52 «Հանրային ձայն» կուսակցության նախկին անդամ Գրիգոր Հարությունյանը վայր է դնում մանդատը 24/12/2024 15:48 Երևանում աղբահանության վճարները կաճեն և կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի 24/12/2024 15:26 2 զոհ, 1 վիրավոր․ Գառնիի ճանապարհին բախվել են «Honda Fit»-ն ու «Opel Combo»-ն 24/12/2024 15:22 Սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները․ ԱՆ 24/12/2024 14:57 Հայաստանի տարվա լավագույն մարզիկները հայտնի են 24/12/2024 14:52 Բարսելոնում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ է բացվել 24/12/2024 14:47 Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրն է այսօր 24/12/2024 14:42 Ինչո՞ւ են այսչափ վախեցած ուղիղ եթերում բանավեճից. մեկիդ չեն թողել խոսի, մյուսիդ ասել են՝ ինչ խոսի, էն մյուսն էլ ընդհանրապես հայերեն հազիվ է խոսում. Արթուր Հովհաննիսյան 24/12/2024 14:33 ՏԿԵՆ-ում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքման տարեվերջյան ցուցանիշները 24/12/2024 14:17 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 24/12/2024 14:03 «Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունն արժանապատիվ կրելու համար»․ Աննա Հակոբյանը կրթվելու կոչ է արել 24/12/2024 13:53 Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ. Դմիտրի Պեսկով 24/12/2024 13:40 ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին 24/12/2024 13:30 Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի. Թագուհի Թովմասյանը Տարոն Չախոյանի «սուտ մատնության» համար դիմել է ՄԻՊ-ին 24/12/2024 13:17 2025թ-ի առաջնահերթությունները կլինեն համատեղ ծրագրերի շարունակականությունը, որն ուղղված կլինի Սահմանադրական բարեփոխումների աջակցությանը. Սրբուհի Գալյան 24/12/2024 13:08 Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ-ն խախտում հայտնաբերելիս կիրականացնի խիստ վարչարարություն 24/12/2024 13:00 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Լումինիտա Օդոբեսկուին՝ Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ 24/12/2024 12:54 ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել 24/12/2024 12:49 Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը 24/12/2024 12:34 Տիգրան Ավինյանն Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է 24/12/2024 12:19 Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին 24/12/2024 12:09 Փաշինյանի հետ ոչ ոք բանավիճել չկամեցավ, էլի մնաց Ալիևի հույսին. Խաչատրյան 24/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան 24/12/2024 11:47 ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ավտոբուսը մերկասառույցի պատճառով բախվել է էլեկտրասյանը և տապալել այն 24/12/2024 11:39 Ապրիլյան պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանը գնաց անձնական իմիջի կորստի, որպեսզի կանխի հետագա զոհերը. Հովհաննիսյան 24/12/2024 11:32 ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ-ն մնա իշխանության. Արման Թաթոյան 24/12/2024 11:25 Պարոն Ավինյան, Դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Ավագանու անդամ (Տեսանյութ) 24/12/2024 11:18 Համոզված եմ, որ կշարունակենք զարգացնել պաշտպանական համագործակցությունը․ Պապիկյանը՝ Ֆրանսիայի ՊՆ-ին 24/12/2024 11:10 Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025-ի ապրիլին 24/12/2024 11:02 Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանիսայի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 24/12/2024 10:53 Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան 24/12/2024 10:53 «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է 24/12/2024 10:50 2024-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 782 832 24/12/2024 10:45 Քաղաքական բանավեճի թեմա չկա. դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ. Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին 24/12/2024 10:35 Այսօր և վաղը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 24/12/2024 10:23 Սառնամանիք, բուք, քամի ու այս իրավիճակում ծառայություն կրող դիրքապահներ. Լուսանկարներ 24/12/2024 10:09 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 24/12/2024 10:06 Որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի 24/12/2024 09:58 15-ամյա պատանիները 2 երիտասարդի կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են հասցրել 24/12/2024 09:56 Մոդեռնիզացնել ոլորտի ենթակառուցվածքը և բարձրացնել միգրացիայի կառավարման արդյունավետությունը. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ամփոփում է 2024-ը 24/12/2024 09:45 ՀՀ-ում կա փակ ավտոճանապարհ, իսկ Լարսը բաց է 24/12/2024 09:19 «Ժողովուրդ». «Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ 24/12/2024 09:17 «Հրապարակ». Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու մեկ այլ նախագիծ է բերել 24/12/2024 09:16 «Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին 24/12/2024 09:11 «Փաստ». Ո՞նց կարելի էր կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել 24/12/2024 09:09 «Հրապարակ». Վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու 24/12/2024 09:07 «Փաստ». Չալաբյանի «գործն» ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունի 24/12/2024 09:05 «Ժողովուրդ». ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող 3 կարևոր կառույց այս պահին առանց ղեկավարի է 24/12/2024 09:03 «Հրապարակ». Իշխող կուսակցությունում փորձում են ցույց տալ, թե թիմում բոլորը հաշտ են 24/12/2024 09:00 «Փաստ». Առաջարկվում է 1 ժամով կրճատել աշխատաժամանակի տևողությունը 24/12/2024 08:59 «Ժողովուրդ». Քննարկվելու են համայնքի 2025 թվականի բյուջեն և զարգացման ծրագիրը 24/12/2024 08:54 «Հրապարակ». «Հրապարակը» տարեվերջին դատական ատյաններում մի քանի հաջողություն է գրանցել 23/12/2024 22:48 Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ 23/12/2024 22:38 Փաշինյանը նորից բանավիճելու կոչ արեց 23/12/2024 22:24 Բանավեճի համար վիճելի թեմա է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է․ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 22:16 Կրեմլում պարզաբանում են տվել Ասադի անձնական կյանքի վերաբերյալ 23/12/2024 22:00 Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ 23/12/2024 21:43 Սևանում և Հրազդանի Ջրառատ թաղամասում ջուր չի լինի 23/12/2024 21:25 Տնտեսվարողներին չեն պարտադրի իրենց տարածքներում 24/7 ռեժիմով նկարող տեսախցիկներ տեղադրել․ ՆԳՆ-ից ասում են՝ «օրակարգից հանվել է»

Տվյալ բաժնի վերջին նյութերը