18/09/2024 13:26
ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք, ընդունել եմ ՌԴ նախագահի հրավերը, կմասնակցեմ գագաթնաժողովին. Փաշինյան
ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ այս պահին չունենք. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել` մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը հոկտեմբերին Կազանում է տեղի ունենալու։ Ես ընդունել եմ հրավերը։ Այս պահին ավելին ասել չեմ կարող»,-նշեց նա։
Նա նշեց, որ առաջին անգամն է, որ ՀՀ ղեկավարը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։