18/09/2024 19:38
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ է այցելել
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Սյունիքի մարզ, քաղաք Կապան։
Կապանի համայնքապետարանի հայտնած տեղեկատվության համաձայն՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, մասնավորապես երիտասարդության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
«Անդրադարձ է կատարվել 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումներին, այդ համատեքստում կարևորվել երիտասարդների ակտիվ մասնակցությունը և հետագա համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունները»,- նշված է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։