18/09/2024 12:56
Ինչու Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնել, իսկ ՀՀ-ն Ֆրանսիայից չի կարող. ՀՀ վարչապետ
Ադրբեջանից շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն Ֆրանսիայից զենք է գնում և ասում են՝ «Արևմուտքը զինում է ՀՀ-ին», բայց ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիայից զենք գնել, իսկ ՀՀ-ն Ֆրանսիայից չի կարող զենք գնել. Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ Ադրեբջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ ՀՀ-ն Հնդկաստանից չի կարող»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն․ «Ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը»,-ասաց նա։