18/09/2024 11:35
ՀՀ ժողովուրդը պաշտպանում է մեր կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը, հակառակը նշանակում է ՀՀ պետականության կորուստ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին հայտարարեց, որ ՀՀ ժողովուրդը պաշտպանում է իրենց կառավարության՝ իրական Հայաստանի տեսլականը։
Նա նկատեց, որ պայմանականորեն կա երկու տեսլական՝ պատմական և իրական, և եթե պատմական Հայաստանի տեսլականն այն է, որ ՀՀ-ն գործիք է, ֆորպոստ է, հենարան, որպեսզի մենք ունենանք ավելի մեծ հայրենիք ու պետություն, ապա իրական Հայստանի հայցեկարգն է՝ ՀՀ-ն միջոց է սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար, այն ընկալմամբ, որ մեջ է մտնում ազատությունը, արդարությունը և անվտանգությունը։
«Կտրված չլինելով մեր իրականությունից, ՀՀ կառավարությունը եկել է այն համոզման, որ իրական Հայաստանի տեսլականն է, որ կարող է ապահովել ՀՀ անվտանգությունը, որովհետև հակառակը նշանակում է, որ ՀՀ-ն դնում ենք այն պատմական ցիկլի մեջ, որի ելքն անխուսափելի է՝ ՀՀ պետականության կորուստ»,-ասաց նա։