18/09/2024 11:42
Փարիզի պահվածքը «խանգարում» է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Հաջիզադե
Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, նրա խոսքերը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բաքվից հայտարարում են, թե Փարիզի պահվածքը իբր «խանգարում» է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը և «սրում է» իրավիճակը․ «Ֆրանսիան բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո»։