18/09/2024 20:59
«Բորիս» ցիկլոնը վնասներ է հասցրել Կենտրոնական Եվրոպային
Կենտրոնական Եվրոպայի երկրներում «Բորիս» ցիկլոնի հետևանքով առաջացած ջրհեղեղներից պատճառված տնտեսական վնասը կարող է գերազանցել 1 միլիարդ եվրոն, գրել է Reuters-ը։
Կանխատեսումների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքները կազդեն տուժած բոլոր երկրների արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտների վրա, կարող է նաև գնաճ արձանագրվել, եթե ցանքատարածությունները շատ վնասվեն ջրհեղեղներից։
«Բորիս» ցիկլոնը, ուղեկցվելով հորդառատ տեղումներով, վերջին օրերին հասել է Եվրոպա։ Ալպերում տեղացած մեծ քանակությամբ անձրևի պատճառով մի քանի գետերի, այդ թվում՝ Դանուբի մակարդակը բարձրացել է։ Ջրհեղեղների հետևանքներն արդեն իսկ զգացել են Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրների բնակիչներ։
Agence France-Presse-ի վերջին տվյալների համաձայն՝ Ավստրիային, Հունգարիային, Լեհաստանին, Ռումինիային և Սլովակիային պատուհասած աղետի հետևանքով 22 մարդ է զոհվել։