19/09/2024 11:21
Կառավարությունը 1մլդ 940մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրին (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ առաջարկվում է 1մլդ 940մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին։
«Նշված գումարից 1մլդ 880մլն դրամը կուղղվի 2024 թվականի համար նախատեսված ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67մլն 900 հազար դրամը՝ Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին»,-ասաց նախարարը։
Հայրապետյանը նաև մանրամասն ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են մինչև այժ կատարվել «Ինժեներական քաղաք» ծրագրի մասով.«Այս ծրագրի իրականացումը և շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեից այս փոխանցումը կլինի նախավերջինը։ Վերջին փոխանցումը կլինի 2025 թվականին՝ 1մլդ-ի չափով»։
Նախարարը նաև հավելեց, որ այս պահին 250 ինժեներ է աշխատում ծրագրի վրա.«Այս պահին այնտեղ ներկայացված են 22 ինժեներական ընկերություններ»։