19/09/2024 12:11
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա. Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա. Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հայաստանի ղեկավարությունը գերիներին վերադարձնելու ոչ միայն որևէ քայլ չի անում, այլև անում է հակառակը, որպեսզի գերիները երբևէ, գոնե մինչ այն պահը, քանի դեռ իրենք են իշխանության, որևէ հնարավորություն չունենան վերադառնալու»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ իրենք գիտակցում են, որ առանց ՀՀ իշխանությունների քայլերի չեն կարող արդյունք ունենալ, թեև այսօր տարբեր կառույցներ կան, որոնք տարբեր հարթակներում բարձրացում են գերիների վերադարձի հարցը։
«Եթե իշխանությունները որևէ քայլ չեն անում, այդ հարցի լուծումը շատ մշուշոտ է»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։