19/09/2024 18:29
Փաշինյանը ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ է հանդիպել
Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
Վարչապետը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման ու կայունության պահպանման:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային և արժութային քաղաքականություններին, ինչպես նաև հարկային քաղաքականությանն և վարչարարությանը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան կարևորել է ՀՀ ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով բարեփոխումների ընթացքը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով:
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ Կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը և տնտեսական երկարաժամկետ զարգացումն առաջնահերթություն է, և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ»: