19/09/2024 11:13
Այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «шведский синдром»-ին, երբ զոհը փորձում է ահաբեկչի նկատմամբ սեր, ըմբռնում դրսևորել. Բաղունց (Տեսանյութ)
Ցավոք, այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ 1 տարի առաջ Արցախում, հայ ազգի համար, մեծ հաշվով, դաս չհանդիսացավ, «Եռաբլուր»-ում հայտարարեց Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Բաղունցը։
Նրա խոսքով՝ 1 տարի առաջվա իրադարձություններին ինչ անուն էլ տրվի՝ էթնիկ զտում, բռնի տեղահանում, ցեղասպանություն, այն 1 դար առաջ տեղի ունեցածի շարունակությունն է.
«Ցավոք, ՀՀ իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ենթադրում է երկու հիմնական բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում և խաղաղության օրակարգ, պետք է հասկանան, որ դա արդյունավետ է լինում համագործակցության մեջ, ինչը տեսանելի չէ մեր արտաքին քաղաքականության մեջ։
Մենք կտրուկ շեշտ ենք դնում միայն խաղաղության օրակարգի վրա։ Ես այսօրվա վարած արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «шведский синдром»-ին, երբ զոհը փորձում է ահաբեկչի նկատմամբ սեր, ըմբռնում դրսևորել»։