19/09/2024 14:30
Իսրայել պետության ստեղծումը բացառիկ նախագիծ չէ. դավադրապաշտություն փնտրել չարժե. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
Ո՞վ ստեղծեց Իսրայելը. հարցը մշտապես քննարկվողներից է, հաճախ դիտարկվում է դավադրապաշտական տեսությունների տիրույթում, մինչդեռ իրականությունն այն է, որ Իսրայել պետությունը ստեղծեցին Կենտրոնական Եվրոպայի ու Ռուսական կայսրության հրեաները, ի դեպ, այդ գործին առնչություն չեն ունեցել արաբական երկրների հրեաները, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է «Կովկասի ինստիտուտ»-ի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Այսօրվա Իսրայել վերադարձի առաջին փորձերը եղել են Խորհրդային Միության աշխարհիկ հրեաների կողմից, որոնք տոգորված էին ազգային գաղափարներով։ Իսրայել պետության ծնունդը սիոնիստական գաղափարախոսության ռեալիզացումն էր։ Սիոնիզմը ծնունդ առավ Կենտրոնական Եվրոպայում, քաղաքական սիոնիզմի հիմնադիրը համարվում է Թեոդոր Հերցելը, գաղափարախոսությունը ռեալիզացվեց Իսրայել պետության ստեղծմամբ։ Այդ նախագիծը նման էր եվրոպական ազգայնականության դրսևորման նախագծերին, երբ ձևավորվեցին ազգային պետությունները։ Տարբերությունն այն էր, որ հրեաների դեպքում հող՝ տարածք չկար պետության ստեղծման նախագիծը կյանքի կոչելու համար։
Սիոնիստները սկսեցին առաջ բերել գաղափարախոսություն, ըստ որի, հրեությունը ոչ միայն կրոն է, այլ նաև ազգ։ Սիոնիզմի հիմնադիրները մեծամասամբ աշխարհիկ գործիչներ էին, կրոնական հրեաները թշնամաբար էին տրամադրված քաղաքական սիոնիստների նոր պետություն ստեղծելու նախագծի դեմ։ Ըստ հուդայականության, հրեությանը դեպի Էրեց Իսրայել կարող է առաջնորդել ոչ թե որևէ աշխարհիկ գործիչ, այլ՝ Աստված։ Հատկանշական է, որ «Հաջորդ տարի Երուսաղեմում» ձևակերպման մասին խիստ տարբեր ընկալումներ ունեն կրոնականներն ու աշխարհիկները»։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։