19/09/2024 22:14
Ոստիկանության անունից խոստանում են հանցագործությունն արագ բացահայտել․ ՆԳՆ-ից հայտնում են՝ կեղծիք է
ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տաարածել․
«Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությունն արագ բացահայտելու համար։
Հայտնում ենք, որ դա կեղծ տեղեկատվություն է: Հորդորում ենք անտեսել կասկածելի հղումները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց: Իսկ եթե արդեն դարձել եք խաբեության զոհ, ապա անհապաղ դիմեք Ոստիկանություն:
Ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»։