19/09/2024 11:00
Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն. Շահրամանյան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցին, թե տեղի՞ն է արդյոք, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո Սամվել Շահրամանյանը շարունակում է մնալ Արցախի նախագահի պաշտոնում՝ ԱՀ նախագահը պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ՝ կլսեն, ուզում են տեսնել Արցախը՝ կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով այն հիմնավորված չէ»։
Նշենք, որ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնահրել Արցախի համար նահատակված հայրենակիցների շիրիմներին։