19/09/2024 11:17
Բոլորս ականատես ենք, թե ՀՀ-ում ինչ տեղեկատվական տեռոր է արցախցիների նկատմամբ. Սամվել Շահրամանյան (Տեսանյութ)
Բոլորս ականատես ենք, թե ՀՀ-ում ինչ տեղեկատվական տեռոր է տիրում արցախցիների նկատմամբ. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ արցախցիները պետական մակարդակով թիրախավորվում են։
ԱՀ նախագահը նշեց, որ մինչև ՀՀ-ում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկություների համար պատասխանատվություն չլինի, նման թիրախավորումները շարունակական են լինելու։
«Օգտվելով առիթից ուզում եմ դիմել ՀՀ ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխություների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող մարդկանց»,-ասաց նա և նշեց, որ նաև ՀՀ ուժային կառույցներին է հորդորում հետամուտ լինել նման տեղեկություններին։