19/09/2024 11:49
Մենք մեր գործառույթներն իրականացրել ենք, բայց պայթյուն է տեղի ունեցել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադառնալով արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումները հայտնաբերելու և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացմանը՝ նշեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած վերջին արտակարգ դեպքերից պարզ է դառնում, որ պետությունն իր գործ արել է։
«Մենք մեր գործառույթներն իրականացրել ենք, բայց պայթյուն է տեղի ունեցել, և մարդիկ են տուժել։ Այստեղ բախվում ենք ոչ ամբողջական լուծման հետ։ Երբ մենք մարդուն ասում ենք՝ ձեռք չտաս, կպայթի, ուրեմն մարդը պետք է ձեռք չտա, քանի որ զգուշացրել ենք։ Սակայն սա բավարար չէ։ Այստեղ էլ առնչվում ենք 6 տարի շարունակ շրջանառվող թեզի հետ՝ «տուգանքի մատերիալ չլինելու»»,-ասաց նա։
Վարչապետը շեշտեց՝ մեկ, երկու, երեք անգամ կարող են նախազգուշացնել, սակայն 4-րդ անգամ արդեն պետք է գործի հարկադրանքի միջոցը.«Փոփոխություններ արեցինք, պետք է 6 ամիս հետո դաշտում մոնիթորինգ կատարենք՝ տեսնելու համար, թե ինչ խնդիրներ են առաջացան։ Սա էլ է ֆորմալ մոտեցում։ Չկա այդպիսի մի բարեփոխում, որից հետո մոնիթորինգ չպետք է անենք և խնդիրները չլուծենք։ Մենք պետք է բացառենք նույն մարդու կողմից երկուսից ավելի իրավախախտման դեպքը»։