19/09/2024 12:17
Մեր շինարարական ընկերությունները ստանդարտներով սահմանված բիտումի մակնիշը չեն օգտագործում. Փաշինյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհաշինարարական ստանդարտների խնդրին։
«Իհարկե, մենք պայմանավորվել ենք, որ ստանդարտների հարցում Քաղաքաշինության կոմիտեն հետևողական կլինի, բայց մենք շատ ենք խոսում, որ գերբեռնված մեքենաների առկայությունը ճանապարհներին ազդում է ճանապարհների շահագործման տևողության վրա։ Բայց վերջերս ինձ ասում են՝ այն, որ ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, դա ոչ միայն գերբեռնված մեքենաներից է, այլև նրանից է, որ մեր շինարարական ընկերությունները բիտումի մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է։ Սա հարց է, որին պետք է ամենայն լրջությամբ և հատուկ անդրադառնանք»,-ասաց նա։
Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց այս հարցի լուծման մեխանիզմներ մշակել։