19/09/2024 10:29
Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով
ՀՀ գլխավոր դատախազությունը հերքում է տարածել, որում մասնավորապես ասված է.
««Ժողովուրդ» օրաթերթում այսօր հրապարակված և «Մամուլի տեսություն» խորագրով լրատվական կայքերում տարածված «Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաև պետական մեղադրողը» վերտառությամբ հրապակման մեջ տեղ գտած տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Դատախազ Տիգրան Ենոքյանը երբևէ ներգրավված չի եղել Սերժ Սարգսյանի և այլոց վերաբերյալ քրեական վարույթով և դատարանում այս գործով հանդես չի եկել որպես մեղադրող դատախազ: Հետևապես, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե «պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը...», սխալ է»: