19/09/2024 18:00
Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է ԵՄ-ից․ «Մեզ չընդունեցին իրենց կազմ, ստիպված հայտ ներկայացրինք՝ անդամակցելու ԲՐԻԿՍ-ին»
ԵՄ-ն թույլ չտվեց, որ Թուրքիային մտնի իր կազմ, ուստի մենք համագործակցում ենք ԲՐԻԿՍ-ի հետ, «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Եթե Թուրքիայի տնտեսական ինտեգրումը հանգեցներ ԵՄ-ին մեր անդամակցությանը, ապա մենք, գուցե, չդիտարկեինք այլ հնարավորություններ, ինչպիսին, օրինակ, ԲՐԻԿՍ-ն է»,- ասել է Ֆիդանը։
Հիշեցնենք՝ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ Թուրքիան ներկայացրել էր սեպտեմբերի սկզբին։