19/09/2024 11:47
Միջոցներ են ձեռնարկվում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումները հայտնաբերելու և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ միջոցներ են ձեռնարկում արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումները հայտնաբերելու և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ։
Տեսչական մարմնի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են առաջարկում։
«Գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական ակտը կամ վարչական ակտը կասեցվում է և տնտեսվարողը շարունակում է իր գործունեությունը, եթե օրենքով նախատեսված չէ, որ այն ենթակա է անհապաղ կատարման։ Ցավոք, որոշ տնտեսվարողներ օգտվում են այդ հնրավորությունից, չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց համար։ Տեսչականի ակտերը բողոքարկում են և ստանում են որոշակի ժամանակով գործունեության իրավունք։ Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներն ուղղելու և օրենքի դաշտ վերադառնալու համար», - նշեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առաջարկվում է լուծել այս խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում քաղաքաշինության, տեխնիկական արտադրության, հրդեհային, տեսչական մարմնի ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման և դաստարան դիմելը չի տալու այդ տարկետման իրավունքը։