19/09/2024 10:40
Բանտն ինձ փոխեց դեպի լավը. Նարեկ Մալյան (Տեսանյութ)
Այլևս անկախության տոնն ինձ համար նոր իմաստ ձեռք բերեց, կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը։
«Երբ ապօրինի ձերբակալվեցի, այդ օրն Արցախը մերն էր, հիմա չգիտեմ, այն զգացողությունն է, կարծես նոր ապրեմ այդ կորուստը։ Բանտը բավական լավ տեղ է մտորումների համար»,-ասաց Մալյանը։
Հարցին, թե բանտը փոխե՞լ է իրեն՝ Նարեկ Մալյանը պատասխանեց.
«Դեպի լավը»։