19/09/2024 10:18
«Ժողովուրդ». Փաշինյանը խաբել է նորատուսցիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «100 տոկոսով համոզված եմ՝ գիտեք, բայց էլի ուզում եմ կրկնել՝ ձկնապաշարի պաշտպանության համար ինչ-որ պետությունն անում է, մեկ է՝ էլի ձեզ համար է անում, մեկ է՝ էլի ձերն է։ Որևէ մեկը ուրիշ տեղից չի գալիս, փառք Աստծո, ո՛չ իշխանությունը, ո՛չ կառավարությունը, գա քիթը խոթի էնտեղ, որ ուրիշի հացը փախցնի»։
Սակայն իրականում 20.02.2023թ․ Նորատուս համայնքի ձնկնորսները բողոքի ակցիա էին անում՝ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանն իրենց խաբել է և արգելել ձկան որսը՝ իրենց կտրելով հացից։
«Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ սովամահ անել», – ասում էին նրանք։
Ակցիայից մեկ օր առաջ տեղի էր ունեցել ծեծկռտուք ձկնորսների և պարեկների միջև, որի ընթացքում շուրջ 30 ձկնորս ձերբակալված էր»։