20/09/2024 18:38
Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ «խաղաղության» գործընթացն է քննարկել
ՀՀ ԱԽ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ոլորտում իրականացվող համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը շեշտել են նաև երկկողմ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին»։